Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախի նախագահի փոխանցմամբ՝ ստիպված են եղել երեկվա որոշմանը համաձայնել

Արցախի նախագահի փոխանցմամբ՝ ստիպված են եղել երեկվա որոշմանը համաձայնել
10.11.2020 | 11:19

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերում հայտարարեց, որ ստիպված են եղել երեկվա որոշմանը համաձայնել:

Հարությունյանը տեղեկացրեց, որ կորցրել են Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլին, Զանգելանը, Հադրութի շրջանի մեծ մասը, Մարտունուց և Ասկերանից ինչ-որ մաս և կարևորը՝ Շուշին: Ընդ որում, Արցախի նախագահը շեշտեց, որ Շուշիի նկատմամբ վերահսկողությունը ամբողջությամբ կորցրել էին նոյեմբերի 7-ից:

Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ մարտերն արդեն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում, եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերերի ընթացքում կկորցնեին ողջ Արցախը, կունենային շատ ավելի շատ զոհեր։

Դիտվել է՝ 3697

Մեկնաբանություններ